Մեր երջանիկ երեք օրերը

Այս անգամ մենք մեր ճանապարհի ուղղությունը բռնել էինք դեպի արևոտ Գյումր և ձնառատ Աշոցք։ Գուցե մեզանից ոչ ոք չէր սպասում, որ այս երք օրը կդառնան մեր վառ հիշողությունների մի մասը։ Մենք ունենինք մեծ ակնկալիքներ, ու կարծում եմ՝ բոլորիս ակնկալիքները ավելի քան արդարացան։ Ճանապրհը ինչպես միշտ երկար էր, բայց՝ լի արկածներով։ Գնալով նույն մեքենայի մեջ՝ բոլորս շտապում էինք բացահայտել այն, ինչ մինչ այսօր ոչ մեկին հայտնի չէր։ Մեզ թվում էր, թե Գյումրիում կան գաղտնիքներ, որ սպասում են մեզ։ Մենք շատպում էինք ստեղծել այն, ինչ չունեինք, գտնել այն, ինչ կորցրել էինք ու վերսկսել այն, ինչ կանգ էր առել։ Մենք ուղևորովում էինք Գյումրի ոչ թե որպես դասընկերներ կամ ուղղակի ծանոթներ, ովքեր սովորում էին նույն դպրոցում, այլ՝ որպես մի մեծ ընտանիք։ Գյումրի հասնելուց հետո մենք, ճանապարհից հոգնած լինլով հանդերձ, դեռ ունեինք մի աշխարհ էներգիա, քանի որ մեր լավ տրամադրությամբ ուժ էինք տալիս իրար։ Տեղավորվելուց հետո սկսվեց այն, ինչ չի մոռանա մեզանից ոչ ոք։ Խաղեր ու պարեր, երգեր ու գոռոցներ, խորը փիլիսոփայական խոսակցություններ և նույնիսկ՝ հարսանիք։ Մեր հանգիստ առօրյան գեղեցկանում էր միմյանց ներկայությամբ և հանգիստ շփումով խաղերի տեսքով։ Հերթը նաև հասավ երգերին ու պարերին։ Ինչպես երեխա, ով գտել է այդքան երանելի քաղցրավենիքը իրենց խոհանոցի պահարանների մի անկյունից, այնպես էլ մենք սկսեցինք հրճվել, երբ հասկացանք, որ մեր հանկարծակի ուշադրությանն արժանացած բարձրախոսը ապահովելու է մեր բարձր տրամադրությունը, և հնարաով գլխացավանք այն մարդկանց համար ովքեր ուղղակի երեք հանգիստ օր էին ուզում ունենալ։ Մենք երգում ու պարում էինք ինքնամոռաց, կարծես աշխարհը մերն էր, կարծես մենք փախել ու կորել ենք մի տեղ, որտեղ մեր խնդիրներն ու պրոբլեմները մեզ չեն գտնի ու մենք ուղղակի երխաներ ենք, ովքեր նոր են բացահայտում իրենց դիմաց բացված աշխարհը չիմանալով, որ այն կարող է լինել նաև դաժան ու ցավեցնող։ Մենք երգում ու պարում էինք այնպես կարծես այլևս ոչինչ չէր լինելու մեր կյանքում կարծես դա վերջն էր և մենք ուղղակի վայելում էիք մեզ տրված ժամանակը ու հնարավորությունները։ Մենք ուղղակի երջանիկ էինք և մեզ խանգարող ոչինչ չկար։

Երգելուց հետո մենք ուղևորվեցինք բացահայտելու գիշերային Գյումրին։ Մենք զբոսնում էինք հինալով գիշերային տեսարաններով այդ մռայլ բայց միևնույն ժամանակ գրավիչ քաղաքով։ Լույսերը մեղմում էին մթությունը ստեղծելով հեքյաթային միջավայր, կարծես հայտնվել էինք ուրիշ աշխարհում։ Գյումրու աստղազարդ երկնքի տակ հավերժացած փողոցները մեզ նորից ետ տարան տուն, որտեղ և անցավ մեր ակտիվ ու հագեցած երեկոն, մենք երգում էինք խոսում պարում։ Մենք ուղղակի երիտասարդներ էինք, ովքեր ուղղակի ապրում էին, մենք մենք էինք այդ երեկո։ Երեկո, որը ձգվեց մինչև լույս երեկո, որ հավերժ մնաց մեր հիշողություններում։

Առավոտյան մենք ուղևորվեցինք դեպի ձյունառատ Աշոցք։ Արևի ջերմությունը, պաղ օդը ու ձյան սառնությունը իդեալականորեն համտեղվել էին ստեղծելով հիասքանչ պայմաններ վայելելու եղանակը։ Մեր դիմաց բացվում էր շքեղ տեսարան, ամպերով ողողված սարերը ու ճերմակ ձյունը, որ զարդարում էր նույն լեռների գագաթները։ Մեր ուրախ ճիչերը, մեր ժպիտները որոնք հավերժ կփայլեն տասնավոր նկարների մեջ ու մեր ծիծաղի արձագանքը որ հավերժ կմնա այդ լեռներում։

Իսկ հետո նորից, հիասքանչ Գյումրին։ Մենք քայլում էինք փողոցներով որոնք արև շողերի փայլի տակ կարծես ձևափոխվել էին ու դարձել էին լրիվ այլ։ Գյումրին պատմությունն էր, այն հնի ու նորի հիասքանչ համադրությունն էր, այն գուցե թողծոտ, բայց ջերմ քաղաք էր, որ միավորեց մեզ ու դարձրեց մի ընտանիք։ Նույն տունը նույն մարդիկ, բայց նոր էմոցիաներ։ Ամեն վայրկայնը իր հետ բերում էր ժպտալու նոր առիթ ու պատճառ, ամեն ակնթարթն իր հետ տանում էր մեր ժամանակի անգին մի մասնիկ ու մեր երջանկության արտացոլանք, մեզնից մի բան որ գուցե երբեք չի կրկնվի, բայց անմար կմնա մեր մեջ։ Դժար է գտնել բառեր նկարագրելու համար թե ոնց անցավ այդ երեկոն ավանդական հարսանիքից հետո խորը խոսակցությունները, որոնք մեզ տվեցին տեղեր մտածելու, փոխելու աշխարհայցքը և վերաբերմունքը շատ ու շատ բաների նկատմամբ։

Ետ դարձի ճանապարհը համեմատաբար հանգիստ էր, մենք կանգ առանք Երերույք տաճարի մոտ ու մի պահ բոլորս հիացանք այդ տաճարի շքեղությամբ։ Նույնիսկ փլատակներով ու քանդված վիճակում այն մի կառույց էր որի գեղեցկությունը չէր զիջում այլլ տաճարների։ Դե իհարկե նկարեցինք ու նկարվեցինք ու ետ վերադարձանք տուն։ Ով քնած, ով արթուն ճանապարհը բոլորիս համար խաղաղ էր։

Մնք ունեցանք երեք անմոռանալի օր, որոնք հետք թողեցին թե մեր սրտերում թե հոգիներում և թե հիշուղության մեջ։ Դե ինչ Գյումրի, չմոռանաս մեզ, մենք դեռ հանդիպելու ենք․․․

Оставьте комментарий