Ձմեռային ճամբարի ամփոփում

Ուսումնական երկրորդ շրջանը սկսվեց հունվարյան ճամբարով։ Ես ընկեր Հերմինեի ջոկատից եմ եղել։ Այս երեք շաբաթվա ընթացքում մենք շատ հետաքրքիր նախագծեր, քննարկումներ ունեցանք: Առաջին օրը մենք ծանոթացանք։ Որոշները իրար հետ արդեն ծանոթ էին, որոշները ծանոթացան։ Հաջորդ օրը մենք դիտեցինք <<Կանաչ Գիրքը>> ֆիլմը, որն ինձ շատ դուր եկավ։ Առաջին շաբաթվա ընթացքում մենք գնացինք սահադաշտ, երկար քյլեցինք Երևանի փողոցներով և օտարերկրացիներից հարցազրույց վերցրինք նախագծի շրջանակներում։ Չեմ կարող չնշել մեր խոհարարական հմտություները զարգացնելու՝ և Mac and Cheese պատրաստելու մասին։ Ինչ խոսք ամեն ինչ շատ համեղ էր։ Բնական է, որ շատ տարբեր խաղեր էլ խաղացին օրինակ՝ ալիաս, այլ կերպ և այլն։ Դե իհարկե ունեցանք նաև քննարկումներ և համագործակցային նախագծեր այլ ջոկատների և ուսուցիչների հետ օրինակ՝ բացահայտեցինք համշենահայերի մշակույթը, սովորեցինք նրանց ազգային պարերից, ծանոթացանք՝ նրանց տարազին, գրականությանը, պատմությանը։ Ինչպես նաև <<Ստեղծագործ պատանի>> նախագծի շրջանակներում ծանոթացանք մեր դպրոցի երիտասարդ գրողներին, նրանց աշխատանքները լսեցինք՝ քննարկեցինք։ Այսօր արտահյտելով մեր կարծիքները՝ ամեն մեկս կարծես նոր իմաստ տվեցինք այդ ստեղծագործություններին։

Ազատ ժամերին ոմանք՝ այդ թվում նաև ես զբաղվում էինք ինքնակրթությամբ։ Հայկը լավացնում էր իր անգլրենը, Նանեն և ես գիրք էինք կարդում, մնացածները նույնպես աշխատում էին և փորձում էին լավացնել այն ինչում թերանում էին։

Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ ճամբարը։

Շնորհակալ եմ ընկեր Հերմինե մեր հունվարյան ճամբարը հետաքրքիր, զվարճալի, բայց միևնույն ժամանակ ուսումնալից դարձնելու համար։

Оставьте комментарий