Կգնա՞ս Ջերմուկ․․․

Հունվարի քսանվեցին, երբ իմ ընկերուհին ինձ գրեց և առաջարկեց իր փոխարեն գնալ Ջերմուկ՝ ես նույն պահին համաձայնեցի։

Ճամփորդությունը ինձ բացահայտեց Հայաստանի քաղաքներից մեկի ձմեռային գեղեցկությունը։

Ճանապարհը շատ ուրախ անցավ անթիվ անհամար կատակներ, քննարկումներ, երգեր և սպասումներ․․․ Եվ վերջապես մենք հասանք մեր ճամփորդության վերջնակետին։ Քաղաքում շատ ցուրտ էր, սակայն, դա մեզ չխանգարեց առաջին իսկ օրով քայլել քաղաքով, բարձրանալ ճոպանուղով, գեղեցիկ նկարներ անել, հիանալ քաղաքի գեղեցկությամբ և լավ հիշողություններով հետ վերադառնալ։

Ճոպանուղու վերևից բացվող տեսարանը անչափ գեղեցիկ էր։ Մի ամբողջ քաղաք՝ ձյունի տակ անցած, ճանապարհներ՝ շարջապատված բարձր և փարթամ եղևնիներով, ձյունապատ անտառներ՝ սարերի վրա, և այս ամենի հետ մեկտեղ լավ մարդկանց միջավայր, ովքեր ապահովում էին բարձր տրամադրություն։ Օրը ավարտվեց ընկերական միջավայրում խաղեր կազամակերպելով, երգելով ու պարելով, Ֆոլկ բենդի անդամների ուրախության ճիչերով, երբ փորձերի ժամանակ նրանց մոտ ամեն ինչ շատ լավ էր ստացվում։ Վսատահ կարող եմ ասել, որ մեզանից շատերը, բացահայտելով միմյանց, ունեցանք ընկերական նոր ձեռքբերումներ։ Դե իհարկե վեճեր էլ եղան, բայց ետ դարձի ճանապարհին ամեն ինչ հարթվեց և մենք Երևան վերադարձանք իրար էլ ավելի շատ սիրելով։

Չեմ կարող չնշել «Ջերմուկ»-ի գործարան գնալու և նոր, հետաքրքիր փաստեր բացահայտելու մասին, ինչպես նաև Ֆոլկ բենդի համերգի մասին՝ երաժշտական դպրոցում և «Ջերմուկ» հյուրանոցում։

Ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ անցավ այս ճամփորդությունը լի էր դրական և պոզիտիվ էմոցիաներով, մեր երկրի բնության նոր բացահայտումներով, նոր ձեռքբերումներով, և ես ուրախ եմ, որ համաձայնեցի ընկերուհուս առաջարկին։

Оставьте комментарий